Հարցազրույցներ 12:25 20/07/2012

Տ. Մուկուչյան. «Միջազգային դիտորդների դիտարկումները մերինից չի տարբերվում»

ԼՂՀ-ում երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքը Panorama.am-ին մեկնաբանում է ՀՀ ԿԸՀ նախագահ, ԼՂՀ-ում Հայաստանի ԿԸՀ պատվիրակության ղեկավար Տիգրան Մուկուչյանը:

-Պարոն Մուկուչյան, ինչպե՞ս կբնութագրեք ԼՂ-ում կայացած ընտրական գործընթացը:
-Ես վստահաբար կարող եմ ասել, որ ընտրությունները կազմակերպված էին ամենաբարձր մակարդակով, և որ ամենակարևորն է` Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Պետք է փաստել մի կարևորագույն հանգամանք` քաղաքակիրթ հանրության կողմից միջազգայնորեն ընդունված և արդեն արմատավորված ընտրական իրավունքի սկզբունքները, մասնավորապես` ընտրական գործընթացի թափանցիկությունը, հրապարակայնությունը, այդ գործընթացի նկատմամբ հասարակական վերահսկողությունը լիարժեք և ամբողջական ծավալով ապահովված էր:
Մենք պետք է ընտրական գործընթացը բաժանենք մի քանի փուլերի` նախընտրական քարոզչության փուլ, քվեարկություն, արդյունքների ամփոփում: Նախընտրական քարոզչության փուլում մենք լրատվական կայքերում զետեղված տեղեկությունների միջոցով, իհարկե, հետևել ենք ամբողջ գործընթացին և կարող ենք փաստել, որ ընտրական ամբողջ գործընթացը լիարժեք ծավալով ընթացել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համահունչ: Այսինքն` բոլոր թեկնածուներն ունեցել են լիարժեք հավասար հնարավորություններ` հասարակությանը ներկայացնելու իրենց տեսակետները, գաղափարները և մոտեցումները: ԿԸՀ-ում մեզ հավաստիացրին, որ այդ ընթացքում որևէ դիմում բողոք չի եղել` կապված նախընտրական քարոզչության ընթացքում իրավունքների ոտնահարման հետ, ինչը նշանակում է, որ կարող ենք հստակ փաստել հետևյալը` այդ ամբողջ գործընթացն ընթացել է շատ քաղաքակիրթ և Ընտրական օրենսգրքի պահանջներին համահունչ:

-Իսկ ի՞նչ կասեք բուն քվեարկության գործընթացի վերաբերյալ:
-Ինչ վերաբերում է քվեարկության կազմակերպմանը, մենք ԿԸՀ պատվիրակությամբ ԼՂՀ այցելել ենք ընտրություններից մեկ օր առաջ, եղել ենք որոշ տեղամասերում, հետևել ենք քվեաթերթիկների ստորագրման գործընթացին, ինչպես նաև տեղամասերի կահավորմանը: Երեկ առավոտյան արդեն այցելել ենք ընտրական տեղամասեր ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ Շուշիում: Եղել ենք մոտ երկու տասնյակ տեղամասերում: Այցելության ընթացքում հնարավորություն ենք ունեցել հանդիպելու նաև թեկնածուների վստահված անձանց հետ: Պետք է նկատել, որ մեր այցելած բոլոր ընտրատեղամասերում եղել են վստահված անձինք բոլոր թեկնածուների կողմից: Զրուցել ենք հանձնաժողովի անդամների հետ: Տպավորությունն այնպիսին էր, որ հանձնաժողովի անդամները լիարժեք ծավալով տիրապետում էին իրենց իրավունքներին և գործում էին բավականին պրոֆեսիոնալ: Իսկ թեկնածուների վստահված անձինք փաստում էին մի բան, որ քվեարկության օրվա ընթացքում, այսինքն մինչև այն պահը, երբ մենք այցելել ենք տվյալ ընտրատեղամաս, իրենց կողմից որևէ խախտման փաստ ոչ արձանագրվել է, ոչ էլ դրա վերաբերյալ ինչ-որ դիտողություններ ունեին: Ընտրատեղամասերում, որոնք մենք այցելել ենք, չենք հայտնաբերել որևէ մի բան, որը կարող էր որակվել որպես ընտրական գործընթացի խախտում: Այսինքն` ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպված էր բոլոր ընտրատեղամասերում:

- Այս ընտրություններին բավական մեծ թիվ էին կազմում նաև միջազգային դիտորդները, ի՞նչ կասեք այս առնչությամբ:
- Այո, ուրախությամբ պետք է փաստեմ նաև, որ այս անգամ բավականին շատ էին նաև միջազգային դիտորդները և օրվա ընթացում մենք կարողացանք բազմաթիվ դիտորդների հետ հանդիպել, կիսվել մեր տեսակետներով, խոսել մեր այցելած տեղամասերի մասին, և պետք է նկատել մեկ հանգամանք, որ համենայնդեպս նրանց դիտարկումները մերինից ոչնչով չէին տարբերվում և դա ևս փաստում է, որ բուն քվեարկության գործընթացն իրականացվում է օրենքի պահանջներին համապատասխան, ամենակարևորը` թափանցիկ, հրապարակային և բնականաբար լիարժեք վերահսկելի ընտրական գործընթացի թերևս բոլոր մասնակիցների` դիտորդների, վստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Արդեն գիտենք, որ բավականին մեծ ակտիվություն է գրանցվել: Կարծում եմ, ձայների հաշվարկը ևս հանձնաժողովների կողմից կիրականացվի բոլորի համար շատ թափանցիկ և հրապարակային:

- Իսկ կա՞ն փաստեր քվեարկության օրը տեղի ունեցած խախտումների հետ կապված:
- ԿԸՀ-ում մեզ տեղեկացրեցին, որ ամբողջ քվեարկության օրվա ընթացքում ստացվել է ընդամենը մեկ դիմում, որտեղ խոսվում են երկու փաստի մասին, որոնք ընդամենը առանձին դեպքեր են: Մեկը վերաբերում է այն հանգամանքին, որ գյուղական բնակավայրերից մեկում միանգամից երկու անձիք մտել են քվեախցիկ և երկրորդ դեպքը վերաբերում է թեկնածուի վստահված անձի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի: ԿԸՀ-ն շատ արագ, օպերատիվ և բավականին պրոֆեսիոնալ արձագանքել էր այդ երկու բողոքներին, մասնավորապես առաջինի հետ կապված համապատասխան ահազանգ էին հնչեցրել ոստիկանությանը, տեղեկությունները ճշգրտվել էին: Մեզ ԿԸՀ-ում տեղեկացրեցին, որ ձեռնարկված միջոցառումների ընթացքում հնարավոր է եղել պարզել, որ դիմումում ընդգրկված տեղեկություններն, ըստ էության, հերքվել են և չեն համապատասխանում իրականությանը: Բայց, այնուամենայնիվ, կա դիմում, ԿԸՀ-ն կքննարկի այդ դիմումը, դրա վերաբերյալ բոլոր ապացույցները ծանրութեթև կանի, և բնականաբար, դրանցով պայմանավորված հետևություններ կանի:
Մի բան կարելի է հստակ փաստել, որ ընտրական գործընթացի ընթացքում առկա այս դիմումը սոսկ պարունակում է մեկ-երկու մասնավոր դեպք և որևէ պարագայում, ամենաանընկալելի ցանկություններով ու իղձերով պայմանավորված լինելու դեպքում անգամ չի կարող ոչ միայն ազդել, այլև ընդհանրապես ստվերել կամ բիծ թողնել ամբողջ ընտրական գործընթացի վրա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա անտրամաբանական է ասել, որ չի իրազեկվել. Սուրեն Գրիգորյան-ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am
15:48
Հիմա ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում, ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ. Միրզոյանը՝ լրագրողին
«Հիմա երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ, լսեցինք Ձեզ»,-ասաց ԱԳ նախարարի պաշտոնը...
Աղբյուր` Panorama.am
15:43
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հանդիպել է Ալիևին, այնուհետև կայցելի Հայաստան
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քաղաքական և...
Աղբյուր` Panorama.am
15:14
Սիրիայի թուրքամետ նոր առաջնորդն առաջին պաշտոնական այցը Թուրքիա կկատարի Էրդողանին շնորհակալություն հայտնելու համար
Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ-Շարաան իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Թուրքիա։ Այն կարող է տեղի ունենալ հնարավորինս շուտ։...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հարցը տեղին չէ. Ժաննա Անդրեասյանը՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության մասին
«Իմ հանդեպ վստահության կամ անվստահության հարցը դրսևորվում է իմ՝ դեռևս  պաշտոնավարմամբ կամ չպաշտոնավարմամբ, հետևաբար այդ իմաստով հարցը...
Աղբյուր` Panorama.am
15:03
Միրզոյան. Զենք ձեռք բերելը բոլորի սուվերեն իրավունքն է
«Ադրբեջանը ձեռք է բերում զինատեսակներ, հարձակողական, ինչպես դուք նշեցիք, մենք ևս ձեռք ենք բերում զինատեսակներ, իհարկե, անհամենատ ավելի...
Աղբյուր` Panorama.am
14:39
Ստեղծագործական դաշտում վերջնագրերով խոսելը տեղին չեմ համարում. Ժաննա Անդրեասյանը՝ «Գոյ» թատրոնի մասին
Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագրի նախագիծն առաջիկայում կներկայացվի կառավարության քննարկմանը։ Նախատեսվում է մրցութային...
Աղբյուր` Panorama.am
14:32
Միրզոյան. Մեր առաջարկին ադրբեջանական կողմի արձագանքը դրական էր, ցավոք, մինչ այսօր պաշտոնական պատասխան չկա
Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանն առաջարկ է արել ադրբեջանական կողմին։ «Առաջակը հնչեցվել է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Արարատ Միրզոյան. Այս պահին ունենք քննարկվող 17 հոդվածներից համաձայնեցված 15-ը, սպասում ենք Բաքվի արձագանքին
«Անցած տարի մենք էական ձեռքբերում ենք ունեցել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում »,-հրավիրած ամփոփոիչ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Վրաստանի նախկին նախագահը դարձել է Քիսինջերի կրթաթոշակառու
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է ամերիկյան McCain ինստիտուտի Քիսինջերի կրթաթոշակառու։ Այս մասին ասվում է ինստիտուտի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Շատ կարևորում ենք, որ մեր երեխաներն ակտիվորեն հեծանիվ քշել սովորեն. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարարն ասաց, որ 6500 հեծանիվ են տրամարդել դպրոցներին
Աղբյուր` Panorama.am
13:46
Մարդու մետապնևմավիրուսով վարակված անձանց մեծամասնության մոտ նկատվում են վերին շնչուղիների թեթև ախտանշաններ. ԱՀԿ
Չինաստանում ձմեռային շնչառական վարակների, այդ թվում՝ մարդու մետապնևմովիրուսի, և առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության մասին հաղորդումների...
Աղբյուր` Panorama.am
13:32
Meta-ն հայտարարում է կապիտուլյացիա ու ընդունում Մասկի և Թրամփի կանոնները, բայց դեռ պետք չէ ուրախանալ. Սամվել Մարտիրոսյան
«Դեռ պետք չէ ուրախանալ, որ Ցուկերբերգի հայտարարությունից հետո Մnնթե Մելքnնյանի անունը ներառող գրառումները, նյութերը չեն գրաքննվի»
Աղբյուր` Panorama.am
13:12
Օդի ջերմաստիճանը երեք մարզում աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով
Երևանում  հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:08
Երազեք, որ ձեր գնած հեծանիվներով կարողանաք փախչել. Դեմոյանը՝ Ժաննա Անդրեասյանին
Ցեռղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմագետ Հայկ Դեմոյանն արձագանքել է ԿԳՄՍԴ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանի՝...
Աղբյուր` Panorama.am
12:40
Գորիսում պահեստից գողությունը կանխվել է
Հունվարի 7-ին Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի ծառայողները ահազանգ են ստացել, որ անհայտ անձը ցանկանում է մուտք...
Աղբյուր` Panorama.am
12:34
Սնուփ Դոգի երևանյան համերգը չի կայանա, գումարը կվերադարձվի բյուջե. Ժաննա Անդրեասյան
Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգի համար տրամադրած գումարը պետք է վերադարձվի պետական բյուջե, քանի որ համերգը չի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունները կարող են լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել
Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություն կանցկացնեն Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քուրդ զինյալների դեմ,...
Աղբյուր` Panorama.am
12:19
Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը որպես ԿԳՄՍ փոխնախարար, պատճառները տարբեր են. Ժաննա Անդրեասյան
Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ սպորտի գծով: Ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ պատճառները...
Աղբյուր` Panorama.am
12:16
Փաշինյանն արձագանքեց Ալիևին
 Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:16
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, որոնք գլխավորում են երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը,...
Աղբյուր` Panorama.am
11:40
Լոս Անջելեսում մասայական տարհանումներ են՝ քամու ու հրդեհների պատճառով
Լոս Անջելեսի արևմտյան և արևելյան հատվածներից  տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել ուժգնացող քամու ու դրա հետևանքով տարածվող հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
11:22
Al Arabiya. Թուրքական զինված ուժերը հարվածել են Սիրիայի Սուլուկ բնակավայրին
Թուրքական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Սուլուք բնակավայրին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Al Arabiya...
Աղբյուր` Panorama.am
11:20
Թաթոյան. Մենք պետք է դուրս գանք ՔՊ իշխանության քարոզի գերությունից
«Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է...
Աղբյուր` Panorama.am
11:10
2024-ին ականազերծվել և պայթյունավտանգ զինամթերքներից մաքրվել է 91 948 մ² տարածք` Տավուշի և Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերում
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» («ՀԱՓԿ») ՊՈԱԿ կողմից 2024 թվականին իրականացված ոչ տեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
11:02
Խրախուսել հասարակության ինքնուրույնացման ճանապարհը. Վահե Հովհաննիսյան
«Հասկանում եմ, որ Ալիևի երեկվա հայտարարություններից հետո բոլոր մտածող մարդիկ մտածմունքների ու անելիքների փնտրտուքի մեջ են։ Ոմանք անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
10:39
Դավիթ Անանյան. Երկրում պետք է հայտարարվի արտակարգ դրություն, իսկ զինված ուժերը պետք է բերվեն բարձր մարտական պատրաստվածության
«Ադրբեջանի նախագահի ելույթն իր էությամբ քաղաքական հակամարտությունը ռազմական գործողություններով հանգուցալուծելու, մասնավորապես, մեր երկրի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Փաշինյանը չի ասում, որ եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ինչու Ադրբեջանը չէր վերցնում ու դա արեց 2020 և 2023-ին՝ պատերազմի միջոցով
«Թե բա` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը բանավեճի առաջարկը չընդունեց: Գնար ու ի՞նչը ապացուցեր, որ մածունը սպիտա՞կ է»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}