Իսրայելի վրա կիբեռհարձակումները կազմակերպվում են Ադրբեջանում
«Symantec» հակավիրուսային ծրագրերի ընկերությունը պարզել է, որ օրերս 800 կիբեռհարձակումների զոհ դարձածների 62 տոկոսը գտնվում են Իսրայելում: Իսրայելի պետծառայողների, լոբբիստների համակարգիչները վիրուսով վարակել է Madi կոչված կիբեռհարձակման խումբը: Կիբեռհարձակումների «հրամանի կենտրոնը» նշվում է Ադրբեջանը. «Ազադլիգը» փոխանցում է անգլիական The Guardian-ի տեղեկությունը:
Իսրայելի կառավարությունն ուժեղացրել է գաղտնի ծրագրերի էլեկտրոնային անվտանգությունը: Դեռևս պարզ չէ, թե հարձակումը կազմակերպվել է անհատ անձա՞նց, թե՞ որեւէ պետության կողմից: 8 ամիս առաջ սկսված լրտեսական գործողությոնների թիրախների մեջ եղել են նաև արտասահմանյան դեսպանատներ և ԱՄՆ-ի քաղաքական վերլուծական կենտրոններ:
Կիբեռհարձակումն իրագործվել է Կանադայում տեղակայված սերվերներից: Հարձակումը տեղի է ունենում վիրուսով վարակված էլեկտրոնային հասցեները բացելու արդյունքում: Համակարգիչների մեջ ներբեռնված վնասակար ծրագիրը կարողացել է այնտեղից դուրս բերել և կենտրոն ուղարկել ցանկացած տեղեկություն: Հետազոտությունները պարզել են, որ Madi խմբին հաջողվել է գողանալ հազարավոր գիգաբայթ ծավալի փաստաթղթեր:
Symantec ընկերության բլոգում նշվում է, որ խմբի թիրախում են նաև ամերիկյան նավթային ընկերություններն ու տարածաշրջանում նավթի բիզնեսով զբաղվող այլ երկրների ընկերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան