Վան Պերսիին ձեռք բերելու առաջարկ են արել միանգամից 3 ակումբ
Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ռոբին Վան Պերսիին իրենց շարքերում են ցանկանում տեսնել մանչեսթերյան 2 ակումբ` «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը», ինչպես նաև Թուրինի «Յուվենթուսը»: Այս մասին տեղեկացնում է BBC-ին:
Հայտնի է, որ ֆուտբոլիստն իր ներկայիս ակումբի հետ չի մեկնել Ասիա` ուսումնամարզական հավաքի, որտեղ «Արսենալը» պլանավորել է անցկացնել ընկերական 3 հանդիպում, այլ մնացել է Լոնդոնում:
Տեղեկատվության համաձայն, պոտենցիալ գնորդները պատրաստ են 28-ամյա հարձակվողի համար վճարել ավելի քան 15 մլն ֆունտ ստեռլինգ այն դեպքում, երբ «Արսենալը» ցանկանում է ստանալ 25-30 մլն:
Ավելի վաղ հոլանդացին որոշում էր կայացրել չերկարաձգել ակումբի հետ պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2013թ.-ին:
Հիշեցնենք, որ Վան Պերսին «Արսենալ» է տեղափոխվել 2004թ.` «Ֆեյենորդից»: Անգլիական թիմի կազմում նա մասնակցել է 267 հանդիպման` դառնալով 127 գոլի հեղինակ: Հոլանդիայի ազգային հավաքականում նա անցկացրել է 68 հանդիպում և հեղինակել 29 գոլ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա