Արցախի հոգևոր առաջնորդը հաջողություններ է մաղթել երկրի ղեկավարին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիկոպոս Մարտիրոսյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Պարգև արքեպիկոպոս Մարտիրոսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Արցախի հոգևոր առաջնորդը հաջողություններ է մաղթել երկրի ղեկավարին նախանշված ծրագրերի իրականացման, ժողովրդի բարեկեցության բարձրացման, հայրենիքի շենացման գործում:
Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է դրանց հետագա խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը՝ այն համարելով պետականաշինության կարևոր հիմքերից մեկը: