Արաբագետ. Ամեն ինչ պետք է անել, որ հայկական օջախը գոյատևի նաև հետբաշարյան շրջանում
Սիրիահայ համայնքը կազմակերպված է, դրա ապացույցն այն է, որ հայ համայնքի դեմ ուղղված կոնկրետ գործողություն չկա: Հայ համայնքը կարողացել է պահպանել չեզոքությունը, սիրիամետ դիրքորոշումը, որի հիմքը Սիրիայում կայունություն ապահովելն է: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Ըստ նրա, սիրիահայերի ներհոսքը Հայաստան մասնավոր դեպքեր են, իսկ ամբողջությամբ վերաբնակեցման մասին խոսակցություն չի էլ կարող լինել: «Պետք է բոլոր գործողությունները նպատակաուղղված լինեն մեր համայնքի պահպանմանը, քանի որ մեր ներկայացուցչությունն է Մերձավոր Արևելքում: Այսօր, ինչպես տեսնում ենք, շատերն են ուզում իրենց դիրքերն ունենալ, ամրապնդել Սիրիայում: Ինչո՞ւ մենք մեր դիրքերը կորցնենք»,- ասաց արաբագետը:
Նրա խոսքով, մեր իշխանությունն էլ այս ամենը հասկանում ու գիտակցում են, նաև սիրիահայերին օգնելու ուղղությամբ գործողություններն արվում են, բայց դրանց մասին չի խոսվում:
Ասուլիսին ներկա արաբագետ Սարգիս Գրիգորյանն էլ նշեց, որ պետք է ապահովել սիրիահայ համայնքի կենսունակությունը, եկեղեցու, մշակութային օջախների անվտանգությունը: «Ամեն ինչ պետք է անել, որ հայկական օջախը գոյատևի նաև հետբաշարյան շրջանում»,- ընդգծեց նա, ապա շարունակեց, որ պետք է խրախուսել նաև այն մարդկանց, ովքեր ցանկություն են հայտնում գալ Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում