Փարիզում «Բեթմեն» չեն դիտի, դերասանները շոկի մեջ են
Բեթմենի մասին նոր ֆիլմի պրեմիերան Փարիզում չեղյալ է հայտարարվել՝ ֆիլմում նկարահանված հոլիվուդյան դերասաններն ասել են, որ ուղղակի ցնցված են Դենվերում կատարվածի պատճառով:
«Իզվեստիա».ռու-ն գրում է, որ բոլոր դերասանները՝ Էն Հեթուեյը, Քրիստիան Բեյլը և մյուսները չեղյալ են հայտարարել նաև ֆիլմի ցուցադրության հետ կապված բոլոր հարցազրույցները, քանի որ գտնվում են շոկային վիճակում:
Հիշեցնենք, որ Դենվերի արվարձանի կինոթատրոնում կրակահերթ բացած հանցագործն ընդամենը 24 տարեկան է: Նա մտել է դահլիճ արդեն այն ժամանակ, երբ ֆիլմը սկսվել էր և կրակահերթ է բացել նստածների ուղղությամբ, երբ էկրանին կրակոցներ են եղել: Այդ իսկ պատճառով իրական կրակոցները և ֆիլմինը համընկել են ու հանդիսատեսը անմիջապես չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում: Երբ սկսել են վազել դեպի ելք, հրմշտոց է սկսվել, իսկ տղամարդը նախ` պայթուցիկ է գցել ու սկսել կրակել դեպի ելք վազող ժողովրդի ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում