Հանդիպում Ռ. Քոչարյանի ու գործարար շրջանակները ներկայացնող պատգամավորների միջև
Ըստ «Չորրորդ ինքնիշխանությանը» հասած լուրերի` օգոստոսի սկզբին Մարսել քաղաքում տեղի է ունենալու հանդիպում Ռոբերտ Քոչարյանի ու գործարար շրջանակները ներկայացնող պատգամավորների միջև: «Պատգամավորներից զատ, այդ հանդիպմանը մասնակից են լինելու նաև ներկայիս տեղական իշխանիկներից մի քանիսը, որոնք իրենց քաղաքական կարիերան սկսել են հենց Սեդրակիչի օրոք: Իսկ նախատեսված հանդիպումը բարձր մակարդակով անցկացնելու համար երկարամյա տեղական իշխանիկներից երկուսը արդեն իսկ գտնվում են Ֆրանսիայում` սրտատրոփ սպասելով այդ «պատմական» հանդիպմանը: Ի դեպ, երկակի խաղ տվող տեղական իշխանիկներից ոմանք էլ այս օրերին իրենց շրջապատի միջոցով փորձում են ֆոն ստեղծել, թե իրենք գնացել են Ֆրանսիայում գտնվող իրենց սեփական առանձնատներում գոնե մի տասը օրով ամառային հանգիստը վայելու: Լուրեր կան, որ այդ «պատվիրակության» մեջ ընդգրկված է նաև Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը` Աբրիկը, որն այս ընտրություններում ՀՀԿ-ի համար հավաքած ձայների քանակով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին համարյա «տվեց-անցավ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները