Ա. Պետրոսյան. Դամասկոսի ահաբեկչական գործողությունը մանրակրկիտ մշակված էր
Հուլիսի 18-ին Դամասկոսում իրականացված ահաբեկչակական գործողություններում իսլամական կառույցների դերակատարումը չափազանցված է, թեև պատասխանատվությունն իրենց վրա էին վերցրել տեղի ընդդիմադիրներն ու ծայրահեղ արմատականները: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Ըստ նրա, այս իրադարձությունը պատճառ դարձավ Սիրիայում առավել զանգվածային բախումների:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Դամասկոսում իրականացված ահաբեկչական պայթյունից զոհվել էին երկրի պաշտպանության նախարարն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ասուլիսին ներկա արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ նշեց, որ այդ ահաբեկչական գործողությունն ակնհայտորեն մանրակրկիտ կերպով կազմակերպված գործողություն էր, հնարավոր էր նաև արտաքին ուժերի միջամտությունը: Ըստ նրա, դա պետական հեղաշրջման փորձ էր, նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ավելի ծանր հարված հասցնել, ինչը և եղավ:
Ա. Պետրոսյանի կանխատեսմամբ, այդ ահաբեկչական գործողությունից հետո առաջիկա ամսվա ընթացքում հնարավոր է, որ երկկողմանիորեն ավելանան ռազմական գործողությունները:
Միաժամանակ Ս. Գրիգորյանն էլ ասաց, որ իրավիճակը Դամասկոսում վերահսկելի է, սակայն մտահոգիչ համարեց այն փաստը, որ արդեն կրակոցներ սկսվել են Հալեպում, որտեղ հայկական համայնք կա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները