Շուտով կհրապարակվի Պալաչի «Քինգ դելյուքս» ընկերության հետ կապված փաթեթը
«Մոտ օրերս ՏՄՊՊՀ-ն նիստ է հրավիրելու, որտեղ Արտակ Շաբոյանը հրապարակելու է «Քինգ դելյուքս» ընկերության հետ կապված փաթեթը, որին ուշիուշով սպասում է Հայաստանից հեռու գտնվող Պալաչը` Արթուր Հարությունյանը, ով, ի դեպ, ոչ թե Դուբայում է գտնվում, այլ հուլիսի 12-ի գիշերը ընտանիքով մեկնել է Իտալիա»,- գրում է «Հրապարակը»:
Թերթը հիշեցնում է, որ Գագիկ Ծառուկյանի բարեգործական ավտոբուսներն աշխատում են Պալաչի երթուղիներին զուգահեռ, և դրանից նա մեծ վնասներ է կրել ու չի կարողանում փակել վերցրած ահռելի վարկերը: Վերջինիս մտերիմներն ասում են, որ նա «դեռ ընդունում ու անչափ լավ է վերաբերվում Գագոյին. խնդիրը մենակ վարկերն են»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները