«Հայկական ժամանակ». «Աբովյանում պատերազմ կլինի»
Տրանսպորտի և կապի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հաստատել են, որ իրենք լայնածավալ ուսումնասիրություն են սկսել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի (Պալաչ) դիմումի հիման վրա: Թերթը հիշեցնում է, որ Ա.Հարությունյանն այս հարցով դիմել է նաև նախագահին, և հայտնում, որ մինչ վարորդներն սպասում են այդ ուսումնասիրությունների արդյունքներին, Գագիկ Ծառուկյանը բարեգործական ավտոբուսներ է մտցրել նաև Երևան-Չարենցավան երթուղի: Թերթի հետ զրույցում նշված երթուղիներն սպասարկող «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը, պատասխանելով հարցին` «խոսակցություններ կան, թե Ծառուկյանը ասել է, որ ոչնչացնելու է Պալաչին», ասել է. «Ո՞նց կարան ոչնչացնեն: Ես կասեմ` բիզնեսն է ոչնչացնում, բայց մարդը հո խաղալիք չի՞, որ ոչնչացնի: Ես չգիտեմ՝ ոնց կլինի, բայց բոլորս գիտենք՝ ամեն մարդ իր սխալների համար մի օր պատասխան տալիս է»: Իսկ հարցին, թե՝ «ճի՞շտ է, որ Արթուր Հարությունյանը, բացի իր ընտանիքից, մյուս մերձավորներին էլ է երկրից հանել», Դալլաքյանը պատասխանել է. «Կա նման բան: Մերձավորների ընտանիքներին են դուրս հանել»: Հարցին, թե ի՞նչ է դա նշանակում, նա արձագանքել է այսպես. «Ես չեմ պատասխանի դրան: Մի մարդ մի քայլ է անում, մի մարդ մտածում է` իր հաջորդ քայլը ոնց անի: Բայց մենք դեռ մինչև հիմա հուսով ենք, որ պետությունում ի վերջո այս ամեն ինչին վերջ կտրվի, չի կարող այս ամենը երկար շարունակվի: Ինքը վտանգավոր կդառնա: Բայց մենք այսօր դիմել ենք պետական մարմիններին, մենք այսօր հավատում ենք դեռ, որ մեր հարցը լուծում կստանա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները