Անձնագրերը տպվում են Ջրվեժի տպարանում
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին հարցրել է` ճի՞շտ է արդյոք, որ անձնագրերը տպվում են Ջրվեժի տպարանում:
«Ամենազավեշտալին այն է, որ ոստիկանությունում, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից բացի, որևէ մեկը այս հարցի պատասխանը չի իմացել, քանի որ լրագրողների հետ հանդիպմանը ներկա ոստիկանության տարբեր կառույցների ղեկավարները, լսելով թերթի թղթակցի այս հարցը, սկսել են ծիծաղել` ընդունելով դա որպես կատակ: Չի ծիծաղել միայն Օսիկյանը: Նա ասել է. «Նախորդ տարի ոստիկանության կողմից հայտարարված մրցույթը, այո, ֆրանսիական ընկերությունն էր կատարում... մայիս ամսվա ընթացքում նոր մրցույթով, լրացուցիչ մրցույթով հայկական կազմակերպություն է հաղթել, ինչի արդյունքում, այո, այն նույնպես այսօրվանից սկսած սպասարկելու է նաև հայկական կազմակերպությունը»: Փաստորեն, ոստիկանությունը մինչ օրս ստել է`ասելով, թե ՀՀ անձնագրերը տպագրվում են Ֆրանսիայում. Արձանագրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները