Լոնդոնի օլիմպիական ավանում հանդիսավորությամբ բարձրացվել է ՀՀ դրոշը
Հուլիսի 22-ին Լոնդոնի Օլիմպիական ավանում կայացել է Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում են ԱԳ լրատվական ծառայությունից:
Արարողությանը մասնակցել են Հայաստանի Օլիմպիական թիմի ներկայացուցիչները՝ Սպորտի նախարարի և ՀՕԿ-ի փոխնախագահի գլխավորությամբ, ՀՀ դեսպանը, ինչպես նաև բրիտանահայ համայնքային կազմակերպության ղեկավարներ ու տեղի հայեր:
Հանդիսավոր արարողությունը բացել են Օլիմպիական ավանի քաղաքապետն ու ՀՕԿ-ի փախնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, որոնք փոխանակել են օլիմպիական հուշանվերները: Այնուհետեւ Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո Օլիմպիական ավանի կենտրոնական հրապարակում բարձրացվեց Եռագույնը:
Արարողությունից հետո Հայաստանի օլիմպիական թիմը ՀՀ դեսպանին ու համայնքի ներկայացուցիչներին հրավիրել են հայկական թիմին հատկացված գրասենյակը, որտեղ տեղի է ունեցել փոքրիկ ընդունելություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում