Օլիմպիադայի առաջին և ամենատարօրինակ ռեկորդը. 150.000 անվճար պահպանակներ` մարզիկների համար
Լոնդոնում կայանալիք Օլիպմիական խաղերի մեկնարկը կտրվի ընդամենը մի քանի օր անց, սակայն արդեն գրանցվել է առաջին և ամենատարօրինակ ռեկորդը: Օլիմպիադայի կազմակերպիչներն անվճար 150.000 պահպանակ են նախատեսել մարզիկների համար: Յուրաքանչյուր մարզիկի կտրվի 15 պահպանակ:
Մինչ այժմ գրանցված ռեկորդը պատկանում է Պեկինին, որտեղ բաժանվել է 100.000 պահպանակ: պահպանակներն արտադրող ընկերությունը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրել հավելյալ բաժին:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ օլիմպիական խաղերի իրական նպատակը թողած` բոլորը սկսեցին խոսել Օլիմպիական գյուղում ինտիմ հարաբերություններով զբաղվելու մասին: ԱՄՆ-ի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Խոուլ Սոլոն խոստովանել է, որ այնտեղ նման երևույթի կարելի է հանդիպել յուրաքանչյուր տարածքում:
Զավեշտալին այն է, որ պահպանակների օգտագործումը յուրաքանչյուր հաջորդ Օլիմպիական խաղերին աճում է: 1988թ. Սեուլի Օլիմպիադայում օգտագործվել էր 85.000, Սիդնեյում` 90.000 պահպանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա