ԱԺ նախագահը ցավակցել է Գալյա Նովենցի հարազատներին
Հայ մեծանուն դերասանուհի Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահի ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասվում է.
«Խորապես վշտացած եմ հայ թատրոնի և կինոյի անզուգական դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի անժամանակ մահվան կապակցությամբ:
Կյանքից հեռացավ մեր արվեստի ու մշակույթի ականավոր դեմքերից մեկը, ով օժտված լիելով յուրատեսակ վառ տաղանդով` իր մնայուն հետքը թողեց հայկական կինոյի ու թատրոնի հարուստ պատմության մեջ` որպես Հայաստանում ու նրա սահմաններից դուրս իսկապես սիրված, իսկապես ժողովրդական արտիստուհի:
Գալյա Նովենցը թե թատրոնում, թե կինոյում ստեղծում էր բնական միջավայր, կենդանի մթնոլորտ ու հարուստ աշխարհ, որոնցում միանգամից ներգրավում էր հանդիսատեսին` նրան դարձնելով այդ ամենի անմիջական մասնակիցը: Գալյա Նովենցի կերտած դերերը սրտամոտ են տարբեր սերունդների, ում սրտում նա մշտապես կմնա որպես իր մարմնավորած կերպարների միջոցով իր հոգու մի մասնիկը հանդիսատեսին ի պահ տված արվեստագետ:
Ցավակցում եմ Գալյա Նովենցի հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում