Ոստիկանությունը ուսումնասիրում է գյումրեցիների նամակում գրված տեղեկատվության իսկությունը
Հայաստանի ոստիկանությունը ուսումնասիրում է մի խումբ գյումրեցիների կողմից լրատվամիջոցներով տարածված նամակում տեղ գտած տեղեկատվության իսկությունը, որի համաձայն Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, ահաբեկում է մարդկանց և այդ քաղաքում վախի մթնոլորտ է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մեր խմբագրությունը [email protected] հասցեից նամակ էր ստացել, որում մասնավորապես նշվում էր հետևայլը. «Հարգելի կենտրոնական իշխանություններ, երեկ, երբ Գյումրի այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և պարզ դարձավ, որ գալիք ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի Վարդան Ղուկասյանը, Գյումրին վերածվեց մեծ համակենտրոնացման ճամբարի: Վերջինիս որդին` Սպարտակ Ղուկասյանը, իր շրջապատի և հոր թիկնապահների հետ միասին սկսել է ահաբեկել մարդկանց, հայտարարելով, որ ոչ ոք չի կարող իր հորը ստիպել, չառաջադրել իր թեկնածությունը:
Սպարտակի գլխավորած բանդաները հենց այս պահին մարդիկ են հավաքագրում, որպեսզի վաղը և մյուս օրը բողոքի հանրահավաք կազմակերպեն քաղաքի կենտրոնական հրապարակում, ինչպես որ արել էին երեկ` Հովիկ Աբրահամյանի այցի ժամանակ: Մարդիկ վախեցած են և ստիպված խոսք են տալիս, որ անպայման կգան, բոլորին ցուցակագրում են, արդեն իսկ եղել են նաև ծեծի դեպքեր, մասնավորապես իրենց հարազատ Սլաբոտկա թաղամասում: Սպարտակը բոլորին ասում է, որ իրենք թքած ունեն Երևանում նստած ցանկացած ուժի և մարդու որոշման վրա: Խնդրում ենք` զորք մտցրեք գյումրի, պաշտպանեք մարդկանց այդ վայրենիներից, մարդիկ սարսափած են»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները