Ամփոփում. ԼՂՀ ԿԸՀ-ն Բակո Սահակյանին համարել է ԼՂՀ ընտրված նախագահ
Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախօրեին կայացած նիստում, որը վարել է ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, ամփոփվել են հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:
Այսպիսով, ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքէջից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել է.
ԼՂՀ ընտրողների ընդհանուր թիվն ըստ ընտրողների ցուցակների թիվը կազմում է` 99.227,
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը`102.283,
Մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվը` 29.324,
Գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվն ըստ ստորագրությունների`72958,
Անվավեր քվեաթերթիկների թիվը` 2302,
Յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմում է`
Բալասանյան Վիտալի Միխայիլի 22.967,
Սահակյան Բակո Սահակի – 47.095,
Սողոմոնյան Արկադի Իվանի – 593:
Կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը` 70.655,
Վավեր քվեաթերթիկների թիվը` 70655,
Անճշտությունների չափը` 4:
Առաջնորդվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ, 8-րդ մասերով, 83-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով վերոնշյալ արձանագրությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հուլիսի 19-ի ընտրության արդունքում բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների բացարձակ մեծամասնության քվեները ստանալու կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը Բակո Սահակի Սահակյանին համարեց ընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը հանձնաժողովի անունից երախտագիտություն է հայտնել կենտրոնական, տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին, միջազգային և տեղական դիտորդներին, լրագրողներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո կենտրոնի աշխատակիցներին, հասարակական կազմակերպություններին, արտաքին գործերի նախարարության, պաշտպանության բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության և հակահրդեհային անվտանգության ծառայությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կապի, էլեկտրամատակարարման և սպասարկման ոլորտների այն աշխատողներին, որոնք աջակցել են ընտրական հանձնաժողովներին` ԼՂՀ նախագահի ընտրության գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել նաև ԼՂՀ բոլոր քաղաքացիներին, որոնք ԼՂՀ նախագահի ընտրության քվեարկությանը ակտիվ մասնակցությամբ մեկ անգամ ևս հավաստել են իրենց նվիրվածությունը Արցախի պետականության կայացման և ժողովրդավարության հետագա զարգացման գործին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները