Աղջիկը կբանտարկվի իրեն բռնաբարողների անունները հրապարակելու համար
Ամերիկյան Քենթուկի նահանգի բնակչուհի Սավաննա Դիտրիխը կարող է հատուցել այն բանի համար, որ Թվիթերում հրապարակել է իրեն բռնաբարած անչափահասների անունները, հաղորդում է New York Post-ը:
Երեկույթներից մեկի ժամանակ 17-ամյա Սավաննան, չարաշահելով ալկոհոլը, կորցրել է գիտակցությունը: Օգտվելով իրավիճակից, երկու անչափահասները բռնաբարել են աղջկան ու գործողությունը նկարահանել բջջայինով, հետո էլ նկարները տարածել իրենց ծանոթների շրջանում: Դիտրիխը դիմել էր ոստիկանություն, անչափահասներին ձերբակալել էին: Սակայն աղջկան թվացել էր, որ արդարադատությունը շատ մեղմ էր վարվել անչափահասների հետ: Սավաննան իր բլոգում դեպքի իր վարկածն է տեղադրել` միաժամանակ գրելով բռնաբարողների անունները:
Ընդ որում, նա հաշվի չի առել զգուշացումն այն մասին, որ դատարանի դահլիճից դուրս օրենքով արգելված է անչափահաս մեղադրյալների մասին տեղեկատվության հրապարակումը: Աղջիկը մեղադրվել է դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար. նրան սպառնում է մինչև 180 օր բանտարկություն և մինչև 500 դոլար տուգանք: