«168 Ժամ». Սյունիքի մարզպետը վաճառե՞լ է հանքը
«168 Ժամը» գրում է, որ Կապանի բնակիչների փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ վաճառել է Գեղիում գտնվող հանքավայրը, որն, ըստ լուրերի, գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Բնակիչները նշում են, որ Մ. Հակոբյանը մեկ ամսվա ընթացքում հասցրել է նաև մի քանի հողատարածքներ գնել հանքավայրի շուրջ, այդպիսով` ընդլայնելով հանքավայրի տարածքը:
Թերթը փորձել է տեղեկատվությունը ճշտել Սյունիքի մարզպետից, ով նախ նշել է, թե պատրաստվում է մտնել օդանավ, ապա հերքել է տեղեկատվությունն ու անմիջապես անջատեց հեռախոսը:
Թերթը նաև փորձել է տեղեկատվություն ստանալ Մ. Հակոբյանի որդուց` ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանից, ում հեռախոսահամարը, սակայն, անհասանելի է եղել: