Հարցազրույցներ 17:36 24/07/2012

Աշոտ Աղաբաբյան. «Վ. Ղուկասյանն ինքը, սկի, իրան պետք չի, ո՞նց կարա հանրապետականին պետք գա»

Հեղինակ` Սյուզի Բադոյան

ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի համար Վարդան Ղուկասյանը երբեք քաղաքապետի լուրջ թեկնածու չի եղել և չնայած այն բանին, որ Վարդան Ղուկասյանը մշտապես եղել է ՀՀԿ-ի սատարած թեկնածուն, միևնույն է` Գյումրուց ընտրված պատգամավոր Աղաբաբյանը երբեք նրա համար ընտրություններին չի աշխատել:

Աշոտ Աղաբաբյանի կարծիքով, Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ի համար ոչ թե սպառված ռեսուրս է, այլ «երբեք էլ ռեսուրս չի եղել, նա ընդամենը եղել է ռիթմից հետ ընկած մեկը, ով մարզում իսկի կուսակցաշինությամբ էլ չի զբաղվել՝ տարիներ շարունակ լինելով Գյումրու ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար»:

Իսկ թե ինչու՞ է այսքան տարիներ ՀՀԿ-ն հանդուրժել Գյումրու և ՀՀԿ-ի համար անպիտան Վարդան Ղուկասյանին՝ մանավանդ այն բանից հետո, որ նա շարունակ հայտնվում էր աղմկոտ միջադեպերի կենտրոնում, Panorama.am-ին տված հարցազրույցում Աշոտ Աղաբաբյանը մեկնաբանում է այս կերպ:

-Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետի ընտրություններին 5-րդ անգամ առաջադրվելու համաձայնություն չստացավ ՀՀԿ-ի կողմից: Տարիներ շարունակ ՀՀԿ-ի հովի տակ ապահով ապրած Վարդան Ղուկյասյանն ինչո՞վ է արժանացել ՀՀԿ-ի նոր վերաբերմունքին:
- Ճիշտն ասած` ես չգիտեմ՝ էդ ինֆորմացիան ձեզ որտեղից, որ կուսակցությունը իրան հավանություն տվել ա կամ չի տվել, ամեն դեպքում` ես տեղյակ չեմ, քանի որ Հայաստանում չեմ: Իմ կարծիքով դրանք ընդամենը խոսակցություններ են և ժամանակավոր բնույթ են կրում: Ինձ թվում է՝ օգոստոսի՝ մնչև 15-ը կարող է խորհրդի նիստ հրավիրվել և մենք ամեն ինչ էնտեղից կիմանանք:

-Ասում են ՝ Վարդան Ղուկասյանը իր կուսակցության «դաբրոն» չվաստակելու հետո մտադիր չէ հանձնվել, նա այդուհանդերձ կառաջադրվի քաղաքացիական նախաձեռնությամբ:
-Իմ կարծիքով` այսքան տարիներ քաղաքապետ լինելով, եթե ոչինչ տեղից չի շարժվել (նորից նույն փոսերն են քաղաքում, տանիք ման եկող ժողովուրդ, խնդիրներ) դժգոհություններ կլինեն…ինձ թվում է փոփոխություն է պետք անպայման:
Եթե Վարդան Ղուկասյանն ինքը իրան չի կարողանում փոխել, ուրեմն իրան է պետք փոխել, այսքան բան:

-Իսկ ուշացած չի՞ փոփոխությունը:
-Ավելի լավ ա ուշ՝ քան երբեք. Մարդը մենակ իրա համար չպիտի աշխատի, այլև իր սերունդների համար:

-Դուք պատրա՞ստ եք աշխատել Սամվել Բալասաանյանի համար:
- Ես պատրաստ եմ կատարել իմ կուսակցության որոշումները, ում կսատարի կուսակցությունը՝ հետևապես կսատարեմ նաև ես:

-Վարդան Ղուկասյանը 4 անգամ եղել է ՀՀԿ-ի սատարած թեկնածուն: Դուք , որպես այս տարածրջանից ընտրված հանրապետական պատգամավոր, աշխատե՞լ եք Վարդան Ղուկասյանի ընտրվելու համար:
- Երբեք, ես երբեք իր համար ոչ աշխատել եմ ու ոչ էլ կաշխատեմ:

- Վ. Ղուկասյանն այն պաշտոնյաներից է, ում անունը մշտապես կապվում է այս կամ այն աղմկոտ միջադեպի հետ՝ թե որդու և թե իր անմիջական մասկանակցությամբ: Փաստացի, մինչև հիմա հարուցված որևէ քրեական գործ կարծես թե ընթացք չի ստացել: Հաշվի առնելով Վարդան Ղուկասյանի հանդեպ ՀՀԿ-ի նոր վերաբերմունքը ՝ կարծիք կա, որ նրան կամ գոնե իր որդուն շուտով հնարավոր է տեսնենք ճաղերի ետևում: Դուք այսպիսի սցենար հավանական համարու՞մ եք մոտ ապագայում:
-Ես չեմ տեսնում ոչ մի բան, այդ առումով չունեմ ոչ մի կանխատեսում և, իմ կարծիքով, ճիշտ չի , որ քաղաքական գործիչը նման հարցերի պատասխանի:

- Սամվել Բալասանյանը շատերի կարծիքով ընդամենը կոմպրոմիսային տարբերակ է Մարտուն Գրիգորյան-Վարդան Ղուկասյան տարբերակների միջև: Իսկ ինչպիսի՞ թեկնածու է Սամվել Բալասանյանը Ձեզ համար:

- Սամվել Բալասնայնաը Գյումրիում ճանաչված գործարար մարդ ա, բարի համբավ ունի, լավ մարդ ա: Ես իրա մասին վատ բան չեմ կարող ասել, ինքը իրոք կազմակերպված անձնավորություն ա, բայց իմ կարծիքով, ես պիտի կողմ լինեմ նաև, որ հայտնվի իշխանական մի այլ թեկնածու ևս:
Իմ կարծիքով դա ճիշտ կլինի, որովհետև երկրի ամբողջ պատասխանատվությունը Հանրապետականը փաստացի վերցրել է իրա վրա և, չեմ կարծում, կարելի է թույլ տալ, որ Գյումրու պես խոշոր քաղաքում ընտրություններին լինի միայն մի թեկնածու և այն էլ` ԲՀԿ-ական:

- Այդուհանդերձ, եթե հարապետականն այստեղ չառաջադրի իր թեկնածուն , քաղաքականության լեզվով դա, արդյո՞ք, չի նշանակի, որ նախագահական ընտրությունների հարցում կա ՀՀԿ-ԲՀԿ փոխհամաձայնություն:

-Ես չեմ կարծում, որ Գյումրու քաղաքապետի մեկ թեկնածու կարող է լինել: Գյումրին շատ հետաքրքիր արվեստի քաղաք է, բազմաշերտ հասարակություն ունի, ո՞նց կարա էնտեղ մի թեկնածու լինի:

-Այսինքն` թեկուզ ֆորմալ իմաստով ՀՀԿ-ն կառաջադրի՞ իր թեկնածուն:
-Կարծում եմ, այո, սպասենք շուտով պարզ կդառնա:

-Դուք այն կարծիքին եք, որ Գյումրիում այսքան տարիներ ոչինչ չի փոխվել: Այդ դեպքում ի՞նչն էր օգնում Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա չորս անգամ այդքան հեշտությամբ քաղաքապետ ընտրվեր:
-Բա քաղաքապետի ռեսուրսը քիչ է՞: Բա Ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսները ո՞վ է օգտագործել այդ դեպքում:

- Ստացվում է, որ նույն հաջողությամբ հիմա էլ նա կարող է այդ ռեսուրսների հաշվին վերընտրվել: Ուրեմն ՀՀԿ-ի դերակատարումն այստեղ քի՞չ եղանակ է ստեղծում, այո՞:

-Ես մի բան եմ հասկանում, որ ինքը չպետք է լինի քաղաքապետ ու վերջ: Գյումրեցիներն էլ են էդպես մտածում՝ համ գյումրեցիներ են իրենից հոգնել, համ էլ ինքը իրենից:

-Իսկ ինչու՞ է նա այդքան համառ պայքարում, կարծում եք միայն քաղաքապետ մնալու համա՞ր, թե՞ ինչ-որ վտանգ է զգում:
-Դե գիտեք ինչ կա, քաղաքապետ նշանակում է բեռ վերցնել, գործ անել, էդ քաղաքը կառուցել, բարեկարգել: Բայց ինքը ընդամենը յոլա է տանում, իմ կարծիքով:

-Հիշում եմ, 2007 -ին. իր մահափորձից ու Գյումրու կրակոցներից հետո Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե իրեն զիջում են, որովհետև ինքը պետք է, ինքը «լավ ձեն բերող է»: Այսօր ինչու հանկարծ ՀՀԿ-ն այլևս չներեց, ինչո՞վ է արդան Ղուկասյանն արժանացել ՀՀԿ-ի անվստահությանը:
-Ինքը սկի իրան պետք չի, նա ո՞նց կարա հանրապետականին պետք գա… Ինքը հանրապետականի համար երբեք էլ լուրջ ռեսուրս չի եղել ձեր նշած իմաստով, երբեք: Ինքը ՀՀԿ-ի մարզային խորհրդի նախագահն էր ու երբեք կուսակցաշինությամբ չի զբաղվել:

-Այդ  դեպքում ինչու՞ էր մինչև հիմա խնայվում՝ մանավանդ ադքան աղմկոտ պատմությունների մեջ ընկնելուց հետո:
-Դե հիմա էնքա՜ն մարդ ա խնայվել, էս ամեն ինչը գալիս ա նաև ըտեղից…Դե պիտի էդ պատմությունները իրար գումարվեին մի օր: Էդ սաղ գումարվեց, հասավ էն բանին, որ էդ բանից հետո մեր մոտից ուղղակի թողում-գնում են: Շուտով հատուցման ժամը կգա շատերի համար, իհարկե: Մարդ պետք է ժամանակակից լինի, ոչ թե տեղում դոփի: Ով հետ է մնում, նա պետք է դուրս գա արանքից, էդ օրենք ա: Կուսակցական շինարարությունը և երկրի շինարարությունը նույն բանն է, հարկավոր է, որ մարդիկ զգան, որ ժամանակի հետ չեն գնում:

- Կարծում եք Վարդան Ղուկասյանի բախտի անիվը հիմա էլ հակառա՞կ է պտտվում, հիմա նա պատժվու՞մ է:
-Ոչ մեկը, իմ կարծիքով, չի պատժվում. նրանք, ովքեր հետ են մնացել, ժամանակը զտում է , դրա համար էլ դուրս պիտի գան շարքերից: Դուք Գյումրիում եղե՞լ եք: Ախր մենակ ճանապարհները չեն է, ամբողջ կոմունիկացիան է ծանր վիճակում: Մարդը, էս 21 դարում ապրելով, տաք ջուր չունենա՞, տուալետ չունենա՞, հասկանո՞ւմ եք դա ինչ է նշանակում:

-Բացառված չէ, որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ մարզային կառույցը թողնելուց հետո դուրս գա նաև ՀՀԿ շարքերից: Սա ՀՀԿ-ի համար կորուստ համարու՞մ եք , թե ոչ:
-Կորու՞ստ…(ծիծաղում է,-թղթ.): Ես օգուտ եմ համարում, օգուտ:

-Այսինքն` ավելի լավ կլիներ, որ այդ օգուտը շո՞ւտ ստանար ՀՀԿ-ն:

-Իհարկե, միանշանակ: Կուսակցությունը բաղկացած է հասարակության բոլոր շերտերից, չկա որևէ կուսակցություն, որտեղ միայն ինտիլիգենցիա լինի: Հիմա ես չգիտեմ, Վարդանը էդ շերտերից ո՞ր մեկն ա, ու ինձ հետաքրքիր էլ չի՝ ինքը դուրս կգա, դուրս չի գա…: Ախր, ինչի՞ եք էդքան կարևորում իրան, էդքան իրա մասին խոսում:
Ժամանակից, ժամանակի պահանջներից հետ մնացողները  այլևս կարևոր չեն, կուսակցության մեջ էնքա՜ն անկարևոր մարդիկ կան, որոնք հետ են մնում ռիթմից, ամեն ինչից:

-Այսինքն` նոր զտումներ սպասե՞նք ՀՀԿ-ից:
-Նորից եմ կրկնում՝ հետ մնացողները իրենք այլևս կարևոր չեն, թող հետ չմնան՝ կարևորվեն կուսակցությունում, դա զտում չի. Մարդը, եթե ինքը քաշող ուժ չի ընդամենը կուսակցական է, ինքը չի երևում ոչ մի տեղ: Կապրենք- կտեսնենք դուրս եկողներ էլի կլինեն, թե` ոչ:

- ՀՀԿ մարզային կառույցի նոր ղեկավարին, ով փոխարինելու է Վարդան Ղուկասյանին, ծանո՞թ եք:
- Շատ կազմակերպված մարդ է և շատ հարգալից եմ մոտենում նրան:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}