Անցկացվելու է Ասիական գիտության ճամբար ծրագիր. հայտերն ընդունվում են
Օգոստոսի 26-31-ը Իսրայելում անցկացվելու է Ասիական գիտության ճամբարի (Asian Science Camp–ASC) ծրագիրը, որին կարող են մասնակցել 18-21 տարեկան անգլերենին տիրապետող ուսանողները: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից:
Ծրագրի ընթացքում Երուսաղեմի եբրայական համալսարանի Էդմոնդ Ջ. Սաֆրա կենտրոնում կանցկացվեն գիտական դասընթացներ ու քննարկումներ, մշակութային և սոցիալական միջոցառումներ:
Կազմակերպիչները հոգում են ուսման և կեցության ծախսերը, իսկ ճանապարհածախսն ու մասնակցության այլ ծախսերը պետք է հոգան մասնակիցները:
Ցանկացողները մինչև հուլիսի 27-ը պետք է դիմեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի հետ կապերի միջազգային համագործակցության բաժին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան