Ֆրանսիայի նախագահն ընդունելու է Ցեղասպանության հարցով հայկական պատվիրակութանը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Oլանդը հուլիսի 31-ին Ելիսեյան պալատում ընդունելու է հայկական պատվիրակությանը: Քննարկումների օրակարգում լինելու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծիծը: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը:
Ֆրանսիայի «Հայ դատ»-ի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկելու են ցեղասպանության հերքմանն առնչվող նոր օրինագիծը հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին խորհրդարան ներկայացնու հարցը:
Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը նախընտրական քարոզարշավի ժամանակ ֆրանսահայությանը խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում աջակցել վերոնշյալ օրինագծի ընդունմանը: