Պատվի հարց` ըստ Հրայր Թովմասյանի
Դատաիրավական բարեփոխումների ծրագրին դեմ լինել նշանակում է դեմ լինել Հայաստանի զարգացմանը: Այս մասին այսօր Դատաիրավական բարեփոխումների 2012-2014 թթ. ռազմավարական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով, բոլոր նոր ծրագրերը, նոր երևույթները որոշակի դժգոհություններով են ընդունվում, բայց դատաիրավական բարեփոխումների ծրագիրը որևէ քննադատության չի ենթարկվում: «Անելու ենք ամեն հնարավորը, որ համակարգը զերծ պահենք կոռուպցիայից և բյուրոկրատական քաշքշուկներից: Այս ծրագրի գլխավոր պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է և դրա իրականացումը մեզ համար պատվի հարց է: Ծրագրի իրականացման արդյունքում ես տեսնում եմ Հայաստանի վաղվա օրը, որտեղ լինելու է արդար դատական համակարգ»,- հայտարարեց Հ. Թովմասյանը:
2012-14 թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը հաստատվել է նախագահի կողմից և գտնվում է իրականացման փուլում: