«Ժողովուրդ». Ներսիկ Նազարյանն արձակուրդից, հավանաբար, չի վերադառնա
Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանի հնարավոր պաշտոնանկության թեման որքան անիրական է թվում, նույնքան էլ հավանական է. գրել է «Ժողովուրդը»:
Արդեն խոսվում է, որ արձակուրդի մեկնած Նազարյանը հավանաբար այլևս չի վերադառնա, կմնա ոստիկանության կադրերի տրամադրության տակ: Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նազարյանին պաշտոնանկ անելու հեռանկարը պայմանավորված է նաև Ռուբեն Հայրապետյանի այսօրվա ոչ ազդեցիկ կարգավիճակով: Եթե նախկինում Հայրապետյանը մեկ հեռախոսազանգով Սերժ Սարգսյանին խնդրում էր Ներսես Նազարյանին թողնել իր պաշտոնում, ապա այսօր իրավիճակն այլ է: Թերթի հետ զրույցում Նազարյանն անդրադառնալով հարցին, թե «Հայրապետյանի դիրքերն այնքան են թուլացել, որ չի կարողանում օգնել Ձեզ» նշել է. «Չէ, չէ, նման բան չկա, նման հարց չկա, դրանք իրականությանը չեն համապատասխանում»: