Ս. Սաֆարյան. ՀՀ կառավարությունն անպատրաստ է արձագանքել սիրիահայերի խնդիրներին
«Իրականության մեջ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները միանգամայն կանխատեսելի էին: Մագրեբում տեղի ունեցող զարգացումները արդեն ցույց էին տալիս, որ արաբական աշխարհի հետ ինչ-որ բան կատարվում է և որոշակի հերթականությամբ այդ երկրներն ուղղակի հայտնվում են հեղափոխական իրավիճակներում»,- այսօր անդրադառնալով Սիրիական զարգացումներին` լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Բանախոսը համոզված է, որ Սիրիայում ստատուս քվոն` ներքաղաքական և ռեգիոնալ առումով, խախտված է, ետդարձ այլևս հնարավոր չէ և ռեժիմի փոփոխությունն էլ անխուսափելի է:
Ս. Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ «Տարածաշրջանային իրադարձությունների հաջորդ հանգրվանն Իրանի խնդիրն է, որը նախևառաջ փորձ կարվի լուծել ընտրական զարգացումների ճանապարհով, իսկ եթե դա չհաջողվի, բացառել չի կարելի նաև այլ լուծումներ»:
Անդրադառնալով Մերձավոր արևելյան զարգացումներին Հայաստանի արձագանքին` նախկին պատգամավորը նշեց. «Մինչև հիմա Սիրիայի խնդրի վերաբերյալ որևէ դիսկուրս, որևէ բանավեճ, որևէ քննարկում ես չեմ տեսել: ԱԺ-ում ևս որևէ քննարկում տեղի չի ունենում»:
«Սիրիայի վերջին զարգացումների հետ կապված հայերի տարհանման և այլ գլոբալ խնդիրներին Հայաստանի Հանրապետության կառավարությունն անպատրաստ է: Դա ուղղակի ակնհայտ է»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները