«Skype»-ի միջոցով կարող ե՞ն գաղտնալսել օգտատերերի խոսակցությունները
Այսուհետ իրավապահ մարմինները «Skype»-ի միջոցով կարող են գաղտնալսել օգտատերերի խոսակցությունները: Այս մասին տեղեկացնում է «Security Lab» պարբերականը:
Skype-ի ձայնային ծառայությունն սկսել է համագործակցել իրավապահ մարմինների հետ: Microsoft ընկերությունը կարող է թույլատրել հատուկ ծառայություններին լսել Skype-ի օգտատերերի խոսակցությունը, ինչպես նաև տրամադրել մուտք նրանց անձնական նամակագրությանը:
Հատկանշանական է, որ Skype-ի տեսակապի ծառայության ստեղծումից ի վեր Skype-ի օգտատերերի նկատմամբ գաղտնալսում իրականացնելը լուրջ խոչընդոտ է եղել իրավապահ մարմինների համար:
Օգտագործելով կոդավորման տարբեր մեխանիզմներ` մի քանի տարի շարունակ Skype-ը այն քիչ ծառայություններից էր, որի տվյալները գրեթե անհնար էր գաղտնալսել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան