Տիգրան Սարգսյանը ցավակցել է Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական հեռագիր է հղել Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան մասին:
Գալյա Նովենցը բացառիկ հետք է թողել հայկական կինոյի և թատրոնի պատմության մեջ, իսկ նրա մարմնավորած կերպարները միշտ կմնան մեզ հետ, կապրեն մեր կողքին՝ որպես հայկական դերասանական արվեստի բացառիկ նմուշներ:
Այս ծանր պահին ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել մեծ դերասանուհու հարազատներին, բարեկամներին և ընկերներին»: Այս մասին տեղեկացնում են տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները