Անահիտ Բախշյանը գնում է ԿԱԻ փոխտնօրեն՝ լի նախաձեռնություններով ու անելիքներով

Հեղինակ` Լիա Խոջոյան

Խորհրդարանական ընտրություններից հետո Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ժառանգություն» խմբակցության արդեն նախկին անդամ Անահիտ Բախշյանի վերաբերյալ ասել էր. «Ինչ վերաբերում է տիկին Անահիտին, ես պատրաստ եմ իր աշխատանքային ունակություններին, կենսափորձին, մասնագիտական փորձին, աշխատասիրությանը համարժեք ուշադրություն ցուցաբերել: Մենք կարիք ունենք կրթության ոլորտի լավ մասնագետների, նվիրյալ մարդկանց համախմբման՝ հանուն մեր ապագայի, և սա մաշված արտահայտություն չէ»:

Թե ի՞նչ էր այն իրականում նշանակում և արդյո՞ք հավաստի են այն տեղեկությունները, որ տիկին Բախշյանը այսուհետ ներկայացված կլինի կրթական համակարգում  Panorama.am-ը զրուցեց նախկին պատգամավորի հետ:

-Տիկին Բախշյան, վերջերս նախարար Աշոտյանը հրապարակավ անդրադարձել էր Ձեր անձին, ինչը ենթադրել տվեց, որ առարկայական առաջարկ եք ստանալու: Անցել է ավելի քան մեկ ամիս, խոսքերից գործի անցում եղե՞լ է:

-Միանշանակ, և ես շնորհակալ եմ այդ գնահատականների համար, որոնք իսկապես պարտավորեցնող են և սրանք նույնպես հերթապահ խոսքեր չեն: Ես ծառայել ու ծառայելու եմ մեր պետությանը և ուրախ եմ, որ այս հարցում նախարարի և իմ տեսակետներն ու մոտեցումները զուգամիտվում են: Կրթության խնդիրների լուծման գործընթացում մենք լուրջ ջանքեր ենք ներդնում միմյանց լրացնելու համար՝ մնալով մեր քաղաքական ընդդիմադիր դիրքերում:

Ի դեպ այսօր պարոն Աշոտյանի ծննդյան օրն է և ես նրան սրտանց շնորհավորելով՝ մաղթում եմ ամուր առողջություն, իմաստություն և երկարատև ծառայություն` կրթության ոլորտում:

-Այդ դեպքում ե՞րբ և որտե՞ղ ենք այսուհետ տեսնելու նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանին:


-Արդեն կարող եմ հրապարակել իմ նորությունը՝ օգոստոսի 6-ից աշխատելու եմ Կրթության ազգային ինստիտուտում՝ փոխտնօրեն: Իսկ այս պահին դեռևս հանգստանում եմ Ջերմուկում:

-Ո՞րն է լինելու այն ոլորտը, որ հանձնվելու է Ձեր տնօրինությանը, ի՞նչ նախաձեռնություններով եք պատրաստվում հանդես գալ և եթե աևդեն ուրվագծել եք, ապա՝ ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը:

-Սկսեմ վերջին հարցից: Այստեղ՝ Ջերմուկում որոշվեց առաջին քայլս, երբ ինձ մոտեցան Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից հանգստացող ուսուցիչներ: Նախ, շատ հաճելի էր այս տարի այդքան շատ ուսուցիչների հանդիպել Ջերմուկում: Պարզվեց, որ նրանք արդեն օգտվում են իրենց հասանելի սոցիալական փաթեթից, որին սկզբից չէին հավատացել, սակայն այսօր փաստ էր նրանց հանգստանալը: Ես նույնպես ուրախ եմ իրենց համար: Այնուհետև նրանք բարձրացրեցին մի խնդիր, որի լուծման ուղղությամբ պետք է աշխատել ԿԱԻ-ում:

Բանը նրանում է, որ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներն իրականացնող որոշ ընկերություններ դրանք կազմակերպում են ուսուցիչների արձակուրդների օրերին, որի իրավունքը չունեն: Ուսուցչի արձակուրդի օրերի հաշվին իրականացված վերապատրաստումը կոպտորեն խախտում է նրա հանգստի իրավունքը: Մասնավորապես, Ջերմուկում հանգստացող ուսուցիչների մեջ կային մարդիկ, ովքեր կիսատ էին թողել վերապատրաստման դասընթացը, որովհետև նախապես ունեցել են հանգստի ուղեգիր, որը ձեռք էին բերել սոցիալական փաթեթով: Ստացվում է, որ ուսուցչին անպայման հանգստանալու համար պետությունը մի կողմից նպաստում ու ֆինանսապես օգնում է, մյուս կողմից խոչընդոտվում է այդ իրավունքը: Ու այդ ուսուցիչներն իրավամբ հարցնում էին, թե ինչպե՞ս է լուծվելու այս խնդիրը: Քանի որ ինձ համար նոր էր այն, ես ուսուցիչներին խոստացա ԿԱԻ-ում աշխատանքի անցնելու առաջին օրն իսկ ուսումնասիրել վերապատրաստման գործընթացի մանրամասները, պարզել պատճառներն ու աշխատակազմի հետ համատեղ գտնել լուծումները: Իսկ որ պետք է գտնել ելք և ուսուցչի արձակուրդի օրերին նրան չաշխատեցնել, երկու տեսակետ չի կարող լինել:

Եվ որպեսզի իմ ուսուցիչ գործընկերները վստահ լինեն, որ այս հարցն իսկապես բարձրացվելու է ԿԱԻ-ում, օգտագործելով այս հարցազրույցի առիթը, հրապարակում եմ այն: Խնդրի լուծման ընթացքի մասին ուսուցիչներն անպայման կտեղեկացվեն:

Հիմա գամ առաջին ու երկրորդ հարցերին: Դպրոցի տնօրենի պաշտոնում ութամյա և խորհրդարանական հնգամյա գործունեության ընթացքում համոզվեցի, որ ցանկացած ոլորտում ԱԺ–ում ընդունված օրենքների ու Կառավարության կողմից դրանցից բխող որոշումների, իրավական փաստաթղթերի միջև հաճախ հանդիպում են, մեղմ ասած, տարաձայնություններ, որոնք կարող են նույնիսկ հակասել տվյալ ոլորտի պետական քաղաքականությանը: Այս տեսակետից, կարծում եմ կրթության ոլորտի օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի կայացման գործընթացում պետք է բարձրացնել ԿԱԻ-ի դերակատարումը՝ որպես կրթության բովանդակության պատասխանատու կարևոր մարմին, նա պետք է այդ գործընթացի վրա մշտապես վերահսկող գործառույթ իրականացնի: Այնուհետև ԿԱԻ-ի իմ գործընկերների հետ համատեղ, որոնց համարյա բոլորին ճանաչում եմ  հարյուր տարի՚, շարունակելու եմ աշխատել խորհրդարանում իմ կողմից բարձրացրած՝ դասագրքերի ընտրությանը, նրանց ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներին, ուսուցչի կատարելագործման ոլորտն առավել արդյունավետ կազմակերպելուն, ներառական կրթության, ավագ դպրոցների կայացմանն ուղղված խնդիրների լուծման և այլ հանձնարարություններ կատարելու ուղղությամբ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}