«Առավոտ». Վարդան Ղուկասյանի որդուն արգելե՞լ են լքել Հայաստանը
Երեկ «Առավոտը» ահազանգ է ստացել «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա թռչող ուղևորներից այն մասին, որ ոստիկանությունն և Ազգային անվտանգության ծառայությունը արգելել են Գյումրու քաղաքապետի որդուն` Սպարտակին, մեկնել Մոսկվա:
«Ըստ ականատեսների` Սպարտակին ճանապարհելու էր եկել նրա ողջ շքախումբը` ամբողջ ընկերական շրջապատը` Ալաբոդկա թաղամասի տղերքով, հոր թիկնապահներով, որոնց թիվը 30-ից ավելի է եղել, սակայն վերջինս այդպես էլ մնացել է Հայաստանում»,-նշել է թերթը:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակության հետ կապերի վարչությունից թերթը փորձել է ճշտել, թե ինչո՞ւ են Ղուկասյանի որդուն արգելել լքել երկիրը, մի՞թե ինչ-որ խնդիր կա նրա հետ կապված, որին ի պատասխան` լրատվական բաժնի պետ Արմեն Մալխասյանն ասել է` որևէ արգելք չկա, ուր ուզում է` թող գնա:
«Մնում է ենթադրել, որ որոշակի թերություններ են նկատել քաղաքապետի որդու փաստաթղթերում»,-հավելել է թերթը: