Լոնդոնյան բարում կոտրել են 50 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ կոնյակի շիշ
Լոնդոնյան բարում պատահաբար կոտրել են 1788 թվականին արտադրված Clos de Griffier Vieux կոնյակի շիշը: Խմիչքն արժե 50 հազար ֆունտ ստեռլինգ (ավելի քան 77,5 հազար դոլար): Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Huffington Post-ին, կոնյակը ապահովագրված չէր, քանի որ այն արդեն բացված էր:
Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ կոնյակի փորձագետ և կոկտեյլների պատրաստման մասնագետ Սալվատորե Կալաբրեզեն փորձել է պատրաստել Old and Wise կոկտեյլը: Արդյունքում Կալաբրեզեն պետք է ստանար աշխարհի ամենաթանկ ըմպելիքը: Միջոցառմանը մասնակցել են նաև Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները:
Երեկույթի ժամանակ ակումբի այցելուներից մեկը պատվիրել է երկու բաժին Clos de Griffier Vieux կոնյակ՝ 5000-ական ֆունտ արժողությամբ: Այնուհետև հաճախորդը բարմենին խնդրել է իրեն տալ շիշը, որպեսզի պիտակն ուսումնասիրի: Սակայն տղամարդը չի պահել շիշը և այն ընկել է հատակին: Արդյունքում՝ Old and Wise-ի պատրաստումը դադարեցվել է:
Կալաբրեզեի խոսքերով՝ կոնյակի ընկնելուց հետո բարում բոլոր քարացել էին: «Իմ սիրտը կոտրված է: Ոչ թե ըմպելիքի գնի համար, այլ նրա, որ մենք պատմության մի մաս կորցրինք»,- ասել է նա: Ավելի ուշ նա Twitter-ում գրել է, որ այդ միջադեպի պատճառով բարի հատակը դարձել էր «աշխարհի ամենաթանկ հատակը»:
224 տարեկան կոնյակով պատրաստված Old and Wise կոկտեյլի մեկ բաժակը պետք է արժենար 5050 ֆունտ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան