Վերջին հրաժեշտը` Գալյա Նովենցին
Այսօր Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (ժ.12.00-14.00) վերջին հրաժեշտը կտանք հայ և խորհրդային կինոյի ամենանշանավոր և ամենատաղանդավոր վարպետներից մեկին՝ Գալյա Նովենցին, ով իր կյանքի 75 տարիների ընթացքում խաղացել է հինգ տասնյակից ավել դերեր թատրոնում ու կինոյում, ում մարմնավորած ամեն մի կերպար` հայ կնոջ կերպարն իր տառապանքներով, իր յուրատիպությամբ գրավում է կինոդիտողին ու հանդիսատեսին: Նրան համեմատեցին համաշխարհային կինոյի այնպիսի հռչակավոր անհատականության, ինչպիսին Աննա Մանյանին է:
Նա իր ստեղծագործական գործունեությունը սկսել էր 1958 թվականին՝ ավարտելով Երևանի պետական թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետն ու աշխատանքի անցնելով Կապանի պետական թատրոնում: Այնուհետև երկար տարիներ նա աշխատել է Սունդուկյանի անվան ակադեմիական, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան, Սոս Սարգսյանի գլխավորած ,,Համազգային,, թատրոններում: Կյանքի վերջին տարիներին նա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի էր:
Սակայն այսօր նա արդեն չկա, բայց համոզված ենք, որ նրա կերտած կերպարները դեռ շատ-շատ ենք հիշելու, նրան` որպես հայ կնոջ մարմնավորում, շատ ենք հիշելու, նրան… հնարավոր չի մոռանալ, ինչպես հնարավոր չի մոռանալ Մհեր Մկրտչյանին, Խորեն Աբրահամյանին և հայ կինոյի, թատրոնի մյուս մեծերին, քանի որ առանց նրանց հնարավոր չէ պատկերացվել հայկական կինոարվեստն ու թատերարվեստը:
Նախորդող նորություններ`
Վազգեն Մանուկյանը ցավակցել է Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ
ԱԺ նախագահը ցավակցել է Գալյա Նովենցի հարազատներին
Սերժ Սարգսյանը ցավակցել է Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ
Կաթողիկոսը ցավակցում է
Ծանր հիվանդությունից հետո վախճանվել է Գալյա Նովենցը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում