Վրաստանը նեղացել է «Օլիմպիադա-2012»-ի կազմակերպիչներից
Վրաստանի օլիմպիական կոմիտեի վարչակազմը պաշտոնական նամակ է ուղարկել «Օլիմպիադա-2012»-ի կազմակերպիչներին` կապված «տարածքային» հարցերի հետ: Խնդիրը նրանում է, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում մարզիկների ծննդավայրերի հետ կապված կոպիտ սխալ է թույլ տրվել, ինչը պարզապես նյարդայնացրել է վրացիներին: Մարզիկների ինքակենսագրականների մեջ Բեսիկ Կուդուխովի անվան դիմաց գրված է Հարավային Օսեթիա, իսկ մեկ այլ մարզիկի` Դենիս Ցարգուշի անվան դիմաց` Գուդաուտա, որը գտնվում է Աբխազիայում:
Վրաստանի օլիմպիական կոմիտեն պաշտոնական նամակում նշել է, որ վերոնշյալ մարզիկների ծննդավայրը Վրաստանն է, և պահանջում է, որպեսզի անհապաղ ուղղվեն այդ սխալները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում