Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել
«Հրապարակը» գրել է, որ նախագահական այցելած Վարդան Ղուկասյանին Սերժ Սարգսյանը տեղյակ է պահել ՀՀԿ ԳՄ որոշման մասին: Այն է` Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն այլևս չի առաջադրելու նրա թեկնածությունը և, ըստ ամենայնի, պաշտպանելու է Սամվել Բալասանյանին:
«Դուք Աստծո դեմ որոշում եք կայացրել»,-փորձել է հակադրվել Վարդան Ղուկասյանը: Սերժ Սարգսյանը լռել, հետո իր նման «լուռ» հարցրել է` ի՞նչ: Ի պատասխան` Վարդան Ղուկասյանը երեկ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել»:
Մեկ այլ լուրով թերթը նշել է, որ ՀՀԿ կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը երեկ իրենց թղթակցի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: