ԲՀԿ-ական փոխնախարարների պաշտոնները կտրվեն սպասողական վիճակում գտնվող ՕԵԿ-ականներին
Խորհրդարանական ընտրություններից հետո թեև կառավարությունը ձևավորվեց առանց ԲՀԿ-ի, սակայն գերատեսչություններում շարունակում են ղեկավարել ԲՀԿ-ական փոխնախարարներ, որոնք ազատման դիմում չեն գրել` հույս ունենալով, որ, անկախ քաղաքական փոփոխություններից, կշարունակեն պաշտոնավարել. գրել է «Հրապարակը»:
Թերթին հասած տեղեկություններով, այս հույսերը չեն արդարանա, և առաջիկա օրերին ԲՀԿ-ական փոխնախարարները ստիպված կլինեն լքել զբաղեցրած պաշտոնները: Թերևս ԲՀԿ-ականներին պաշտոնանկ անելուց հետո տեղեր կազատվեն սպասողական վիճակում գտնվող ՕԵԿ-ականների համար: