«Ժողովուրդ». Արամ Սաֆարյանն աննկատ կերպով սառեցրել է իր հարաբերությունները ԲՀԿ-ի հետ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արամ Սաֆարյանն ԱԺ պատգամավոր չդառնալուց հետո աննկատ կերպով սառեցրել է իր հարաբերությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:
Ու թեև նա պաշտոնապես չի հայտարարել այդ մասին, բայց, ըստ էության, փաստացի հեռացել է ԲՀԿ-ից ու նույնիսկ չի այցելում կուսակցության գրասենյակ:
Թերթի հետ զրույցում Սաֆարյանը ոչ հաստատել է այդ տեղեկությունը, ոչ էլ հերքել. «Ես հարցազրույց չեմ տալիս մինչև սեպտեմբեր: Եվ որևէ հարցի պատասխանելու մտադրություն չունեմ: Ամառային արձակուրդ է, ես հանգստանում եմ»: