Կ. Աճեմյան. Ժողովրդավարական ընտրությունները միայն ադրբեջանցիների կողմից կարող էին շոու որակվել
«Ադրբեջանի ողջ իշխանական վերնախավը շատ կերազեր, որ մի այդպիսի մաքուր «շոու» էլ Ադրբեջանում կայանար, իսկ միջազգային միջնորդներն Ադրբեջանում կայացած նմանատիպ «շոուին» այնպես արձագանքեին, ինչպես Արցախում կայացածին»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Արցախի ընտրությունները շոու որակելու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արձագանքը, ասաց ԱԺ պատգամավոր, ԼՂՀ նախագահական ընտրություններում դիտարկումներ իրականացրած ԱԺ պատվիրակության անդամ Կարինե Աճեմյանը:
Պատգամավորի խոսքերով, ժողովրդավարական ընտրությունների անցկացումն ադրբեջանցիների համար այնքան անիրականալի է, որ նրանք ազատ, արդար, մրցակցային ընտրությունների ացկացումը շոու են համարում:
Ըստ Կ. Աճեմյանի՝ ժողովրդավարական ընտրությունները միայն ադրբեջանցիների կողմից կարող էին շոու որակվել: