Ֆիզիոլոգիայի ինստիտուտը նոր տնօրեն ունի
Հուլիսի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Նաիրա Այվազյանը: Այդ մասին տեղեկացնում են ԳԱԱ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, Նաիրա Այվազյանը մինչ օրս ֆիզիոլոգիայի ինստիտուտի Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավարն էր, ինչպես նաև` ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտության տեղեկատվության վերլուծության և մոնիտորինգի կենտրոն-լաբորատորիայի վարիչը:
Նա 62 տպագիր աաշխատանքի` այդ թվում 1 ուսումնամեթոդաբանական գրքի եւ 1 մենագրության հեղինակ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան