Պատմական Վան քաղաքի կենտրոնը թուրքերը վերածել են արոտավայրի
Վանի պատմական բերդի արևելյան կողմում գտնվող և առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ավերածությունների ենթարկված հին հայկական Վան քաղաքից այսօր քիչ շինություններ են կանգուն մնացել: Նախկին քաղաքային հրապարակն այսօր հանրապետական Թուրքիայում վերածվել է խոշոր եղջերավոր անասունների արոտավայրի:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը: Լրատվամիջոցը նշում է, որ պատմական նշանակության այդ տեղանքն արոտավայրի է վերածվել անհոգատար և անխնամ վերաբերմունքի հետևանքով: Մինչդեռ Վանի բերդ այցելող զբոսաշրջիկները ցանկություն են հայտնում պահպանված տեսնել Վան քաղաքի անցյալը:
Նշենք, որ հայոց Վան քաղաքը հիմնադրվել է Ք. Ա. 9-րդ դարի սկզբին։ Հնագույն շրջանում այն կոչվում էր Տուշպա։ Իռլանդացի ականվոր հայագետ Հենրի Ֆինիս Լինչը Վանի մասին ասել է. «Նեապոլից հետո անպայման մեկ անգամ պետք է տեսնել Վանը և հետո մեռնել»: