ՀՀԿ. Վարդան Ղուկասյանը կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ դիմում չի ներկայացրել
«Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմում է գրել Շիրակի շրջանային խորհրդի նախագահի պարտականություններից ազատվելու համար: Իսկ կուսակցությունից հեռանալու վերաբերյալ դիմում վերջինս չի ներկայացրել»,- Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, թե Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ դիմում է գրել, ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Նա նշեց, որ մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Վ. Ղուկասյանը դուրս է եկել կուսակցությունից, չի համապատասխանում իրականությանը:
«Կարծում եմ՝ թյուրըմբռնման խնդիր կա, ուրիշ ոչինչ»,- ավելացրեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները