Գլխավոր պողոտան քաղաքապետարանի և մեր աչքերով (լուսանկարներ)
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի չգործող շատրվանների վերագործարկման ծրագրի շրջանակում, «ՎՏԲ-Հայաստան» բանկի աջակցությամբ վերագործարկվել է Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածում գտնվող այգու շատրվանը:
Նույն աղբյուրը հայտնում է, որ «ամբողջությամբ փոխվել են եզրաքարերն ու խողովակաշարերը: Երեկոյան ժամերին շատրվանը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հաճելիորեն զարմացնելու է գեղարվեստական լուսավորության հետաքրքիր լուծումներով: Մաքուր և խնամված հանգստի անկյունը լիարժեք իր նպատակին ծառայեցնելու համար կատարվել են նաև կանաչ գոտիների մշակման, ծառերի բուժման և կրապատման աշխատանքներ, անցկացվել է գիշերային լուսավորություն»:
Այդ ամենը իհարկե հետաքրքիր է, սակայն գեղագիտական այդ հաճույքը, եթե իհարկե կարելի է այդպես անվանել, ավարտվում է միայն այգու սկզբնամասում: Գործարկված շատրվաններից մի քանի մետր այն կողմ իսկական աղբանոց է` շինարարական աղբով, գարեջրի դատարկ շշերով, տարատեսակ քաղցրավենիքի թղթերով, պոլիէթիլենային տոպրակներով:
Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ առաջիկայում կտեղադրվեն նաև նոր նստարաններ ու աղբամաններ: Ըստ աղբյուրի, քաղաքապետի հանձնարարականի շրջանակում շարունակվելու են Գլխավոր պողոտայի արտաքին տեսքի ձևավորման և ամբողջացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Զուգահեռաբար կշարունակվեն նաև վարչական շրջաններում շատրվանների վերագործարկման, ինչպես նաև նոր ջրային ավազանների ստեղծան աշխատանքները` դրանց իրականացմանը ներգրավելով նաև մասնավոր ներդրողների:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան