«Հրապարակ». Պաշտոնանկությունից հետո Խաչիկ Գալստյանը չի՞ այցելում կուսակցության գրասենյակ
Խաչիկ Գալստյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական տալուց հետո շարունակում է մնալ կուսակցության անդամ:
Թեև «Հրապարակի» աղբյուրները փոխանցում են, որ նա պաշտոնանկումից հետո չի այցելում կուսակցության գրասենյակ, սակայն երեկ թերթի հետ զրույցում Գալստյանը տեղեկացրել է, որ իր հրաժարականի հիմքում չկա որևէ արտառոց բան, և որ իր և ԲՀԿ-ի հարաբերությունները շատ նորմալ են: Գալստյանը նշել է, որ ինքն ընդամենը արձակուրդում է, որը խիստ անհրաժեշտ էր նախընտրական քարոզարշավի գերլարված վիճակից հետո: «Շուտով արձակուրդս վերջանում է, այդ ժամանակ թերևս կորոշենք կուսակցության հետ մեր հետագա անելիքները»,-ասել է նա:
«Ըստ ամենայնի` նրան ինչ-որ բան խոստացել են, և նա դեռ հույս ունի, որ չի հայտնվելու Վարդան Բոստանջյանի կամ Արամ Սաֆարյանի կարգավիճակում»,-մեկնաբանել է թերթը: