Քոթոնոն ցանկանում է իր փոխարեն Ստեփանավանի քաղաքապետ դարձնել եղբորը
Լոռու մարզի Ստեփանավանի ՀՀԿ-ական քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը (Քոթոն), համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում որոշել է չառաջադրել իր թեկնածությունը:
«Քանի որ նա ևս քրեական անցյալով ու կրակոցների պատմություններով հարուստ կերպար է, պատկերավոր ասած` Սեփանավանի Վարդան Ղուկասյանը, ուստի որոշել է նախապես զիջել, որպեսզի չընկնի Վարդանիկի օրը: Բայց նա ավելի ճարպիկ է աշխատում` ջանալով իր փոխարեն քաղաքապետի աթոռին նստեցնել եղբորը` Միշային, որը Ստեփանավանի սոցիալական ծառայության պետն է»,-գրել է թերթը:
Թերթը փորձել է անձամբ Ղարաքեշիշյանից պարզել, թե ինչո՞ւ չի ցանկանում քաղաքապետ առաջադրվել, սակայն նրա քարտուղարուհին փոխանցել է. «Ասաց` համար չտաս: Հիմա ինքը տեղում չէ: Ինքը ինձ ինչ ասում է, ես այն էլ անում եմ»: