ԲՀԿ-ական փոխնախարարների ու փոխմարզպետների պաշտոնազրկման գործընթացը հետաձգվել է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախարարների ու փոխմարզպետների պաշտոնազրկման գործընթացը հետաձգվել է մինչև սեպտեմբեր:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից փոխանցում են, որ նման որոշում կայացնելու անհրաժեշտություն է առաջացել` հաշվի առնելով նաև արձակուրդային օրերը, քանի որ մի շարք պաշտոնյաններ, այդ թվում և ԲՀԿ-ական փոխմարզպետներն ու փոխնախարարները, արձակուրդի մեջ են, և իրավական առումով անհնար է նրանց ազատել: Բացի այդ, նպատակ կա մի շարք նախարարություններում կրճատել համ հակառակը` ավելացնել ԲՀԿ-ականների պաշտոններից փոխնախարարների պորտֆելները:
Ըստ թերթի տեղեկությունների` ԲՀԿ-ականների պաշտոններից 4 փոխնախարարի և 5 փոխմարզպետի աթոռները բաժին կհասնեն «Օրինաց երկիր» կուսակցությանը, իսկ մնացածը` հանրապետականներին: