Հայտնի են «Օլիմպիադա-2012»-ի հայ ձյուդոյիստների մրցակիցները
Կայացել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ձյուդոյի վիճակահանությունը: Հայտնի են դարձել Հայաստանի ներկայացուցիչների՝ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանի և 66կգ քաշային Արմեն Նազարյանի մրցակիցները:
Հովհաննես Դավթյանը 1/32 եզրափակչում ուժերը կչափի Գերմանիան ներկայացնող Թոբիաս Էնգլմայերի հետ, ում հաղթելու դեպքում 1/16-ում կհանդիպի ադրբեջանցի Իլգար Մուշքիևին:
Արմեն Նազարյանը պայքարին կներգրավվի 1/8 եզրափակիչ փուլից և կմենամարտի Նոր Գվինեան ներկայացնող Օվինու Ռայմոնդի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ