Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Հուլիսի 27-ին նախագահը ներկա կգտնվի Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը նույն օրը կմասնակցի նաև Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրվող ընդունելությանը:
Նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կմասնակցի Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպվելիք ընդունելություններին: