«Արմավիան» կրկին պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է... Կառավարությունն է հապաղո՞ւմ
«Արմավիա» ավիաընկերությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.
«Հաշվի առնելով լարված իրավիճակը Սիրիայում և բոլոր եվրոպական ավիաընկերությունների, այդ թվում և Air France, Аэрофлот, Alitalia և այլոց հրաժարումը ավիափոխադրումներ կատարել Սիրիա, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների միտումները` հանրային կարծիքը շահարկելու նպատակով օգտագործել ապատեղեկատվություն, «Արմավիա» ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է.
• Շարունակել իրականացնել չվերթներ դեպի Սիրիա` այդ երկիրը լքելու ցանկություն արտահայտած մեր հայրենակիցներին Սիրիայից դուրս բերելու նպատակով` անկախ առկա ռիսկերից և միջազգային հորդորներից` զերծ մնալ տվյալ ուղղությամբ թռիչք իրականացնելուց;
• Բացել հավելյալ չվերթներ Սիրիա` ՀՀ կառավարության համապատասխան աջակցության պարագայում»:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Արմավիան», որպես ազգային ավիափոխադրող, հարկ է համարում օգնության հասնել արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին և ունի նմանատիպ փորձ` ՀՀ կառավարության հետ համագործակցելու` տեղափոխել է լիբանանյան հայերին Լիբանանում տեղի ունեցած հակամարտության ժամանակ:
Հիշեցնենք, նախօրեին էլ «Արմավիան» նմանատիպ հաղորդագրություն էր տարածել, որում դարձյալ հայտնել էր իր պատրաստակամությունը:
Panorama.am-ին ավիաընկերության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել էին, որ այս պահին «Արմավիան» բանակցում է ՀՀ կառավարության հետ: Եվ այսօր էր` նմանատիպ հայտարարությո՞ւն…
Նախորդիվ`
«Արմավիա»-ն պատրաստ է երկրորդ չվերթին դեպի Սիրիա, սակայն ե՞րբ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները