Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերը կվաճառվեն օգոստոսի 1-ից
2012 թ. օգոստոսի 15-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն օգոստոսի 1-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում: Հարավային և հյուսիսային տրիբունաների մեկ տոմսի արժեքն է 3000, արևելյան տրիբունայինը` 5000, արևմտյան տրիբունայինը` 8000 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում