Գլխավոր պողոտայի այգու պերճանքն ու թշվառությունը. Հատուկ քաղաքապետարանի համար (լուսանկարներ)
Գլխավոր պողոտայի այգում, շատրվանների վերագործարկվելուց հետո նախօրեին Panorama.am-ի թղթակցի կատարած լուսանկարները, որոնցում այգին երևում էր իր ողջ աղբով, «Facebook» սոցիալական ցանցում բուռն դժգոհության հանդիպեցին քաղաքապետարանի աշխատակիցների կողմից: Ավելին, Panorama.am-ին մեղադրեցին հին, մի քանի օր առաջ արված լուսանկարներ հրապարակելու համար:
Այսօր մենք ներկայացնում ենք առավել խոսուն կադրեր (դրանց վրա ֆիքսված են լուսանկարելու օրն ու ժամը), որտեղ նույն այգին ներկայացված է իր ողջ թշվառությամբ` ամենուր պոլիէթիլենային դատարկ, պատառոտված տոպրակներ, գարեջրի դատարկ շշեր, կոնֆետների թղթեր ու այլ բազմազան իրեր, անգամ մահճակալի ցանց: Նկատենք, որ լուսանկարելու օրն ու ժամն այս այգու հետ կապ չունի. այստեղ մշտապես փնթիություն է տիրում:
Ի դեպ, նախօրեին պաշտոնապես վերագործարկված շատրվաններն այսօր առավոտյան արդեն չէին աշխատում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան