«Հրապարակ».Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպելու իրավունք ունեին միայն ՀՀԿ ու ԲՀԿ ներկայացուցիչները
Ռուսաստանի Պետդումայի երկու պալատների ղեկավարների այցերը տոն էին միայն խորհրդարանական ոչ կոալիցիոն երկու ուժերի՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի համար: Այս մասին գրել է. «Հրապարակը»:
«Միայն նրանք են մասնակցել Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը: Այցին «տեղյակ» չեն եղել մյուս չորս ֆրակցիաները: Պատճառաբանությունն այն է, որ միայն խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահները կարող են մասնակցել: Ու քանի որ Դոնթի բանաձևով մյուս չորս ֆրակցիաները հանձնաժողովների նախագահներ չունեն, Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի, իր խնամու ֆրակցիայի ու Նարիշկինի հետ խիստ ռազմավարական մթնոլորտում քննարկել է Հայաստանի՝ Եվրասիական միությանը մասնակցության և հարակից մյուս հարցերը»,-գրել է թերթը: