«Իրավունք». Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում խմելու ջուր չկա՞
Ըստ «Իրավունք» ունեցած տեղեկությունների, շուրջ երկու ամիս է, ինչ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում խմելու ջուր չկա: Դե եթե հաշվի առնենք այս շոգ օրերը և քրեակատարողականում ժամանակավոր բնակվող կալանավորների թիվը, ապա պատկերը ակամայից պարզ է դառնում:
Այս հարցով թերթը դիմել է ՀՀ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից պատասխանել են, թե «Փչացել էր ջրամղիչ շարժիչը, սակայն ինքնահոս ջուր կա, ոչ բոլոր տեղերն են ջրազրկված: Բայց դա մի քանի օրվա պատմություն է եղել, մասնագետ է հրավիրվել, որպեսզի սարքի, և այդ խնդիրն արդեն վերացվել է»: