Ժ. Բաբազյան. Աշխարհը հիանում է հայկական մշակույթով
Ֆրանսահայ դերասան, բեմադրիչ Ժիրայր Բաբազյանը (Փափազյան) 2010 թվականին Փարիզում ներկայացրել է Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի ֆրանսերեն ընթերցում-համերգ տարբերակը: Այժմ նա փորձում է, անհրաժեշտ ֆինանսական միջոցները հայթայթելուց հետո` բեմադրել նաև Հայաստանում: Այս մասին ասուլիսում ասաց նա` Ժիրայր Բաբազյանը:
Նրա խոսքով, այդկերպ ցանկանում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև ստեղծել մշակութային կապեր: Ըստ Ժ. Բաբազյանի, «Կարինե» օպերետը, աջակցության դեպքում, ֆրանսերենով հնարավոր կլինի բեմադրել Ֆրանկոֆոնիայի օրերին, որը սովորաբար գարնանն է լինում:
Բեմադրիչի խոսքով, հայկական մշակույթի միջոցով պետք է աշխարհին ներկայացնել Հայ դատն, ու ընդհնարապես, Հայ դատի իրականացմանը հասնել նաև մշակութային քաղաքականության միջոցով: «Աշխարհը հիանում է, երբ նրան ցուցադրում են հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, ինչը նրանց անծանոթ է»,- նշեց Ժ. Բաբազյանը` կարևորելով մշակույթի ոլորտի ֆինանասավորում: Նրա խոսքով, անծանոթ վայրերում պետք է ներկայացնել միայն բարձրորակ մշակույթ, իսկ նման մշակույթ, արվեստ կարող են ներկայացնել միայն պրոֆեսիոնալները, նրանց էլ մեծ գումարներ են հարկավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան